Էստոնիան անցկացնում է տարվա ամենամեծ զորավարժությունները
Աշխարհ
Էստոնիայում մեկնարկել է այս տարվա ամենամեծ զորավարժությունը՝ «Գարնանային փոթորիկ 2026»-ը, որին մասնակցում է 12,000 զինծառայող, հաղորդում է ERR ազգային հանրային հեռարձակողը։
«Մինչև հունիսի 1-ը տևող զորավարժությունները պլանավորվել և կառավարվել են Էստոնիայի դիվիզիայի շտաբի կողմից», - ասվում է հայտարարության մեջ։
Զորավարժություններին մասնակցում են ցամաքային, օդային և ռազմածովային ուժերի ստորաբաժանումներ, այդ թվում՝ 1-ին և 2-րդ հետևակային բրիգադները, լոգիստիկ ծառայությունը, կիբերհրամանատարությունը, բանակի այլ ստորաբաժանումներ և կամավորական ռազմականացված ուժեր։ Մասնակցում են նաև ՆԱՏՕ-ի դաշնակից և գործընկեր երկրների ստորաբաժանումներ՝ Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Դանիա, Իսպանիա, Կանադա, Լատվիա, Լիտվա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, ԱՄՆ, Ուկրաինա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Չեխիա և Շվեդիա։
«Զորավարժության նպատակն է էստոնական դիվիզիայի և դաշնակիցների հետ համատեղ պաշտպանական գործողությունների պլանավորումը և անցկացումը», - ասվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ