Մասնագետը պարզաբանել է՝ որքան հաճախ պետք է լվանալ տարբեր տեսակի հագուստը
Հասարակություն
Լվացքի տեխնիկայի մասնագետ Գվիլ Սնուկը ներկայացրել է, թե որքան հաճախ է խորհուրդ տրվում լվանալ տարբեր տեսակի հագուստը։ Ինչպես գրում է Daily Mail-ը, որոշ հագուստներ պետք է լվացվեն ավելի հազվադեպ, քան ընդունված է։
Մասնագետի խոսքով՝ հուդիները ցանկալի է լվանալ մոտ վեց անգամ հագնելուց հետո, իսկ գուլպաներն ու ներքնազգեստը՝ յուրաքանչյուր օգտագործումից հետո։ Ջինսերը, հակառակ տարածված կարծիքի, պետք է լվացվեն միայն մոտ տաս անգամ հագնելուց հետո, քանի որ հաճախակի լվացումը կարող է վնասել դրանց ձևն ու գույնը։
Նա ընդգծել է, որ մարդիկ հաճախ չափազանցնում են ջինսերի լվացման անհրաժեշտությունը՝ մտածելով, թե դա օգնում է պահպանել դրանց տեսքը։ Իրականում, որքան երկար են դրանք մաշվում առանց լվացման, այնքան լավ են պահպանում իրենց ձևն ու գունային հատկությունները։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ