Կրասնոդարում պղծվել են զոհված զինվորների գերեզմաններ՝ հարուցվել է քրեական գործ
Ռուսաստան
Կրասնոդար քաղաքում հարուցվել է քրեական գործ՝ զինվորական գերեզմանների պղծման փաստով։ Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտե-ի տարածաշրջանային կառույցը։
Քննության տվյալներով՝ մայիսի 1-ի գիշերը անհայտ անձինք ներխուժել են Կոպանսկոյե գյուղի գերեզմանատուն և վնասել հատուկ ռազմական գործողության ընթացքում զոհված զինվորների 14 գերեզման։ Արդյունքում վնասվել են 13 լուսանկարների ապակե շրջանակներ, ինչպես նաև մեկ փայտե խաչ։
Իրավապահները ներկայում պարզում են միջադեպի բոլոր հանգամանքները և փորձում են հայտնաբերել վանդալիզմի համար պատասխանատու անձանց։ Նմանատիպ դեպք ավելի վաղ գրանցվել էր նաև Տվերի մարզում, որտեղ ևս հարուցվել էր քրեական գործ գերեզմանների պղծման փաստով։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել