Եվրահանձնաժողովը հաստատել է ԵՄ շրջանակներում կոլեկտիվ պաշտպանության սցենարի առաջին վարժանքը
Աշխարհ
Եվրոպական հանձնաժողովը հաստատել է ԵՄ շրջանակներում կոլեկտիվ պաշտպանության որոշումների կայացման վերաբերյալ առաջին վարժանքների անցկացումը, որոնք տեղի են ունեցել Բրյուսելում՝ դեսպանների մակարդակով: Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի մամուլի խոսնակ Անիտա Հիփերը։
«Այո, նման հանդիպում իսկապես տեղի է ունենում այսօր ԵՄ քաղաքական և անվտանգության կոմիտեում՝ դեսպանների մակարդակով: Այսօր այնտեղ տեղի կունենա քննարկում՝ հիմնվելով տարբեր սցենարների գնահատման վրա», - նշել է նա։
Հիփերը ընդգծել է, որ վարժանքների սցենարը կներառի «ԵՄ երկրների միջև փոխգործակցություն՝ անվտանգության ոլորտում փոխադարձ օգնության մասին հոդվածի համաձայն»: Սա վերաբերում է Եվրոպական Միության մասին պայմանագրի 42.7 հոդվածին, որը սահմանում է ԵՄ երկրների պարտավորությունը՝ միմյանց ռազմական աջակցություն ցուցաբերել արտաքին ագրեսիայի դեպքում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ