Իրանն Օմանի հետ քննարկում է Հորմուզի նեղուցով անցման ռեժիմը
Աշխարհ
Իրանի ղեկավարությունը շարունակում է Օմանի ղեկավարության հետ քննարկել Հորմուզի նեղուցով նավերի անցման նոր մեխանիզմները, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:
«Բանակցությունները կենտրոնացած էին նավերի անվտանգ անցման համար արձանագրությունների և հատուկ մեխանիզմների տարբերակների մշակման վրա», - ասել է նա՝ մեկնաբանելով արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի այցն Օման, որը տեղի է ունեցել ապրիլի վերջին։
Բաղայիի խոսքով՝ այդ թեմայով բանակցությունները, հավանաբար, կշարունակվեն առաջիկա օրերին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն