Bild․ ԱՄՆ-ը սկսել է իր զորքերը Գերմանիայի հարավում գտնվող բազայից դուրս բերելու նախապատրաստական աշխատանքները
Աշխարհ
Միացյալ Նահանգները պատրաստվում է Գերմանիայից դուրս բերել իր առաջին զորքերը՝ Վիլսեկի մոտակայքում գտնվող բազայում տեղակայված մեխանիզացված բրիգադ։ Այս մասին հայտնել է Bild թերթը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։
Թերթը նշում է, որ բրիգադը հագեցած է Stryker զրահապատ մեքենաներով։ Գերմանիայում տեղակայված մոտ 40,000 ամերիկացի զինվորներից մոտավորապես 26,000-ը տեղակայված են Վիլսեկում և մոտակա Գրաֆենվյորում։ Այնտեղ է գտնվում ԱՄՆ-ից դուրս գտնվող ամենամեծ զորավարժարանը։
Ապրիլի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը քննարկում է Գերմանիայում իր ռազմական կոնտինգենտի կրճատման հարցը և շուտով որոշում կկայացնի։ Ապրիլի 30-ին լրագրողների հարցերին պատասխանելով՝ ամերիկացի առաջնորդը ենթադրել է, որ Վաշինգտոնը կարող է կրճատել իր զորքերի քանակը ոչ միայն Գերմանիայում, այլև Իտալիայում և Իսպանիայում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ