Նոր iPhone-ները կթանկանան՝ գները կբարձրանան մոտ 100 դոլարով
Աշխարհ
Apple ընկերությունը պատրաստվում է բարձրացնել իր առաջատար սմարթֆոնների գները։ Ինչպես հայտնում է Digital Trends-ը՝ հղում անելով Morgan Stanley-ի վերլուծաբան Էրիկ Վուդրինգին, iPhone 18 Pro և Pro Max մոդելները կարող են թանկանալ մոտ 100 դոլարով նախորդ սերնդի համեմատ։
Նշվում է, որ ներկայումս iPhone 17 Pro-ն վաճառվում է մոտ 1100 դոլարով, իսկ Pro Max-ը՝ 1200 դոլարով, և նոր սերնդի դեպքում այս գները կարող են աճել։ Վերլուծաբանի խոսքով՝ Apple-ը չի մտահոգվում վաճառքների հնարավոր անկմամբ, քանի որ շարունակում է ամուր դիրք ունենալ պրեմիում սմարթֆոնների շուկայում։
Գների բարձրացման հիմնական պատճառը արտադրության ծախսերի աճն է՝ պայմանավորված հիշողության և այլ բաղադրիչների թանկացմամբ։ Չնայած ընկերությունը նախկինում փորձել է զսպել գների աճը, փորձագետները նշում են, որ ներկայիս շուկայական ճնշումները այլևս թույլ չեն տալիս պահպանել նախկին գնային քաղաքականությունը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ