Վթարված մեքենան հայտնվել է ջրախողովակի վրա
Արտակարգ Պատահար
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան Հարթավան-Քուչակ գյուղերի միջանկյալ ճանապարհահատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին և գլխիվայր հայտնվել դաշտով անցնող երկաթե ջրախողովակի վրա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, բայց հետո հրաժարվել է այնտեղ մնալուց։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Վթարի փաստով փաստաթղթեր են կազմվել։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ