Թրամփը կարծում է, որ ՆԱՏՕ-ն օգնության չի հասնի Միացյալ Նահանգներին խոշոր հակամարտության դեպքում
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարծում է, որ ՆԱՏՕ-ն օգնության չի հասնի Վաշինգտոնին, եթե այն ներքաշվի խոշոր ռազմական հակամարտության մեջ։
«Եթե մենք հայտնվեինք խոշոր հակամարտության մեջ, կամ նույնիսկ ավելի մեծ, չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ն մեզ հետ կլիներ», - ասել է նա Salem News-ին տված հարցազրույցում։
Նկատի ունենալով Չինաստան կատարելիք իր առաջիկա այցը՝ Թրամփը պարզաբանել է, որ նախընտրում է լավ հարաբերություններ ունենալ Պեկինի հետ։
«Մենք շատ ամուր հարաբերություններ ունենք, և ես կարծում եմ, որ ավելի լավ է Չինաստանի հետ լեզու գտնել, քան պատերազմել, և նրանք նույն կերպ են զգում», - ասել է ԱՄՆ նախագահը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ