Tasnim. ԱՄՆ-ը հարվածել է բեռնատար նավերին Հորմուզի նեղուցում
Աշխարհ
Հորմուզի նեղուցում երկու բեռնատար նավերի վրա ԱՄՆ-ի կողմից իրականացված հարձակման հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել, հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրին։
Քաղաքացիական բեռներ տեղափոխող նավերը Օմանի Խասաբ նավահանգստից դեպի Իրանի ափ էին ուղևորվում։ Միջադեպը հայտնաբերվել է ԱՄՆ-ի կողմից մի քանի իրանական նավակներ խորտակելու մասին հաղորդագրությունների ստուգումից հետո։
Ավելի վաղ Associated Press-ը, հղում անելով ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար ծովակալ Բրեդ Քուփերին, հայտնել էր, որ ԱՄՆ ռազմական ուղղաթիռները Հորմուզի նեղուցում խորտակել են վեց փոքր իրանական նավակներ։ Իրանը հերքել է այդ պնդումները՝ հայտարարելով, որ մայիսի 4-ին ԱՄՆ-ն իրանական ռազմածովային նավ չի խորտակել։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ