Լուլա դա Սիլվան մայիսի 7-ին կայցելի ԱՄՆ և կհանդիպի Թրամփի հետ
Աշխարհ
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան պաշտոնական այցով կմեկնի Միացյալ Նահանգներ, որտեղ մայիսի 7-ին կհանդիպի իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հաղորդում է O Globo թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Աղբյուրների համաձայն՝ բանակցությունների օրակարգում են երկկողմ առևտրի, Բրազիլիայում հնարավոր համատեղ հանքարդյունաբերական նախագծերի և միջազգային հանցավոր խմբավորումների դեմ պայքարի քննարկումները։
Բացի այդ, երկու առաջնորդները նախատեսում են մտքեր փոխանակել համաշխարհային իրավիճակի վերաբերյալ։ Մասնավորապես, նախատեսվում է, որ նրանք կանդրադառնան Իրանի շուրջ սրվող հակամարտությանը։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից