Սեքսուալ սկանդալ JPMorgan-ում․ աշխատակիցը մեղադրում է ղեկավարին՝ «սեքսուալ ստրկության» մեջ
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ում նոր սկանդալ է հասունանում խոշոր բանկային ոլորտում․ JPMorgan Chase-ի բարձրաստիճան աշխատակից Լորնա Հայդինին մեղադրում են սեռական ոտնձգությունների և լիազորությունների չարաշահման մեջ։ Այս մասին հայտնում է New York Post-ը՝ հղում անելով դատարան ներկայացված հայցին, որտեղ պնդվում է, որ ղեկավարը իր ենթական վերածել է «սեքսուալ ստրուկի»։
Հայցադիմումի համաձայն՝ 35-ամյա Չիրայու Ռանան, ով աշխատել է բանկում մինչև 2024 թվականը, պնդում է, որ իրեն ստիպել են ինտիմ հարաբերությունների, ինչպես նաև օգտագործել են վիագրա և թմրամիջոցներ՝ սպառնալով ոչնչացնել նրա կարիերան։ 2025 թվականի մայիսին նա ներկայացրել է ներքին բողոք՝ միաժամանակ փորձելով հասնել բազմամիլիոնանոց փոխհատուցման համաձայնության։ Սակայն բանկի ներկայացուցիչները հայտարարել են, որ ներքին հետաքննությունը որևէ հիմք չի գտել այս մեղադրանքների համար։
Լորնա Հայդինիի փաստաբանները կտրականապես հերքում են ներկայացված մեղադրանքները՝ ընդգծելով, որ նա երբեք չի ունեցել ոչ պատշաճ հարաբերություններ Ռանայի հետ և նույնիսկ չի եղել նրա անմիջական ղեկավարը։ Գործը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում՝ խորացնելով աշխատավայրում սեռական ոտնձգությունների թեմայի շուրջ քննարկումները ԱՄՆ-ում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ