Ճապոնիան ուղերձ է փոխանցել Ռուսաստանին
Ռուսաստան
Ճապոնիայի վարչապետի բանավոր ուղերձը Ռուսաստանին վերաբերում է երկկողմ հարաբերությունների կարևորությանը և Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է ճապոնացի պատգամավոր Մունեո Սուզուկին՝ հղում անելով վարչապետ Սանաե Տակաիչիի փոխանցած դիրքորոշմանը, հաղորդում է РИА Новости-ը։
Սուզուկիի խոսքով՝ Ճապոնիայի վարչապետը լիովին գիտակցում է ռուս-ճապոնական հարաբերությունների կարևորությունը և միաժամանակ հանդես է գալիս Ուկրաինայում խաղաղության հաստատման օգտին։ Պատգամավորը նշել է, որ հենց այս ուղերձն է իրեն վստահվել փոխանցել Մոսկվային՝ պաշտոնական այցի շրջանակում։
Հաղորդվում է, որ Սուզուկին գտնվում է Ռուսաստանում մայիսի 3-5-ը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկո-ն հայտարարել էր, որ երկկողմ շփումների վերականգնումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Ճապոնիան գործնական քայլերով հրաժարվի հակառուսական քաղաքականությունից։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ