Telegram-ը մեկ օրում փակել է ավելի քան 100 հազար ալիք ու խումբ
Հասարակություն
Telegram-ը մայիսի 5-ին արգելափակել է ավելի քան 103 հազար ալիք և խումբ։ Տվյալները ներկայացրել է РИА Новости-ը՝ հղում անելով մեսենջերի օրական վիճակագրությանը։ Ըստ աղբյուրի՝ ընդհանուր առմամբ փակվել է 103 259 համայնք, ինչը մայիսի սկզբից հետո ամենաբարձր ցուցանիշներից է։
Գործակալության հաշվարկներով՝ մայիսի 1-ից ի վեր արգելափակվել է մոտ 386 հազար ալիք և խումբ, որոնցից 914-ը նշվել են որպես ահաբեկչության հետ առնչվող։ Իսկ տարեսկզբից արգելափակված համայնքների ընդհանուր թիվը հասել է ավելի քան 14,3 միլիոնի, որոնցից շուրջ 67 հազարն ունեն «ահաբեկչության հետ կապված» պիտակավորում։
Ավելի վաղ կիբերանվտանգության փորձագետ Արսենի Շչելցինը նշել էր, որ Telegram-ը տեխնիկապես կարող է շրջանցել կառավարությունների սահմանափակումները, սակայն դա տնտեսապես նպատակահարմար չէ։ Նրա խոսքով՝ նման պայքարը չափազանց ծախսատար կլինի ընկերության համար, և ավելի արդյունավետ կլինի փորձել համագործակցել պետական մարմինների հետ։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ