ՌԴ-ում ցանկանում են կարգավորել երիտասարդների աշխատանքը․ նոր նախաձեռնություն՝ 14–25 տարիքային խմբի համար
Ռուսաստան
ՌԴ Պետդուման պատրաստվում է զբաղվել 14-ից 25 տարեկան երիտասարդների ժամանակավոր զբաղվածության կարգավորման հարցով։ Այս մասին գրում է Ведомости-ը՝ հղում անելով համապատասխան հետազոտության և առաջարկների մշակման համար հայտարարված պետական մրցույթին։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է ուսումնասիրել երիտասարդների աշխատանքի տարբեր ձևերը, պարզել չաշխատող և չսովորող անչափահասների թիվը, ինչպես նաև գնահատել աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունները։ Բացի այդ, նախատեսվում է վերլուծել՝ արդյոք պահպանվում են երիտասարդ աշխատողների իրավունքները և ինչ երաշխիքներ են նրանք ստանում։ Հետազոտությունը նաև ներառում է միջազգային փորձի ուսումնասիրություն և հատուկ ուշադրություն է դարձնում խոցելի խմբերին՝ հաշմանդամություն ունեցող երիտասարդներին և փորձաշրջանում գտնվող անձանց։
Փորձագետների գնահատմամբ՝ օրենսդիրների հետաքրքրությունը պայմանավորված է նրանով, որ երիտասարդների մի հատված ավելի քիչ է ձգտում սովորել կամ երկարաժամկետ աշխատանք ունենալ։ Միևնույն ժամանակ նշվում է, որ բիզնեսը հաճախ կենտրոնացած է առկա աշխատակիցներին պահելու վրա, ինչի հետևանքով փորձ չունեցող երիտասարդների համար դժվարանում է աշխատանք գտնել։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ