Ֆիցոն հայտարարել է, որ չի մասնակցելու Մոսկվայում կայանալիք Հաղթանակի օրվա շքերթին
Աշխարհ
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ չի մասնակցի Մոսկվայում կայանալիք Հաղթանակի օրվա շքերթին, հաղորդում է SME պորտալը։
Ֆիցոն բացատրել է, որ կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և ծաղիկներ կդնի Անհայտ զինվորի գերեզմանին՝ «սլովակ ժողովրդի անունից երախտագիտություն հայտնելու նրանց ազատագրման համար»։
«Ես չեմ մասնակցելու ռազմական շքերթին», - հայտարարել է Ֆիցոն։
Մայիսի 4-ին The European Conservative-ը հայտնել է, որ Եվրամիության արձագանքը Ֆիցոյի՝ Ռուսաստան կատարած այցին բացահայտում է անդամ պետությունների միջև լուրջ անհամաձայնությունները։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ