Առաջարկվել է ընտանիքներին փոխհատուցել վարձակալության ծախսերը. ՌԴ
Ռուսաստան
Ռուսաստանում առաջարկվել է պետական աջակցություն տրամադրել երեխաներ ունեցող ընտանիքներին՝ բնակարանի վարձակալության ծախսերի մասով։ Այս նախաձեռնությամբ հանդես է եկել Սերգեյ Միրոնով-ը, հայտնում է ТАСС-ը։
Առաջարկի համաձայն՝ առաջին երեխայի ծննդյան դեպքում նախատեսվում է փոխհատուցել վարձավճարի մինչև 50 տոկոսը։ Նախագիծը կարող է տարածվել բոլոր ընտանիքների վրա, այդ թվում՝ ուսանողների, իսկ լրացուցիչ քննարկվում է նաև ընտանեկան ուսանողական հանրակացարանների կառուցման ծրագիրը։
Նշվում է, որ այս քայլը նպատակ ունի թեթևացնել երիտասարդ ընտանիքների ֆինանսական բեռը։ Միաժամանակ փորձագետները կանխատեսում են, որ առաջիկա տարիներին կարող են բարելավվել նաև հիպոթեքային պայմանները՝ հնարավոր դարձնելով տոկոսադրույքների աստիճանական նվազում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ