Էրդողանը խոսել է Թուրքիա-Եվրոպա հարաբերությունների մասին
Թուրքիա
Այսօր Եվրոպան ավելի շատ կարիք ունի Թուրքիայի, քան Թուրքիան՝ Եվրոպայի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեջբերում է Anadolu-ն։
Պետության ղեկավարը զգուշացրել է Եվրամիությանը այնպիսի գործողություններից և հռետորաբանությունից, որոնք կարող են խաթարել Անկարայի «կառուցողական դիրքորոշումը»։ Նա հայտարարել է, որ «Թուրքիան այլևս այն չէ, ինչ նախկինում էր, և աշխարհը չի սահմանափակվում արևմտյան պետությունների ազդեցության ոլորտով»։
Էրդողանը նաև կոչ է արել ԵՄ-ին ճանաչել, որ առանց Թուրքիայի՝ որպես լիիրավ անդամի, այն չի կարող լինել համաշխարհային խաղացող կամ ձգողականության կենտրոն։ Նա Բրյուսելի դիրքորոշումը Անկարայի նկատմամբ անվանել է «կարճատես»։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ