Եվրոպացի պատգամավորը նշել է Ռուսաստանի հետ հաղորդակցության միակ ուղին
Աշխարհ
Եվրախորհրդարանի պատգամավորների և ռուս խորհրդարանականների միջև ոչ պաշտոնական շփումները, ըստ էության, մնում են ԵՄ ինստիտուտների և Ռուսաստանի միջև հաղորդակցության միակ ուղին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Լյուքսեմբուրգի Եվրախորհրդարանի անդամ Ֆերնանդ Կարտհայզերը։
Նա նշել է, որ գլխավոր նպատակը դժվար ժամանակներում կողմերի միջև երկխոսության հարթակ ստեղծելն է։
«Մենք դա անում ենք տեսակոնֆերանսների և անձնական հանդիպումների միջոցով։ Գաղափարն այն է, որ փոխանակվեն գաղափարներ, հասկանան և քննարկեն միմյանց դիրքորոշումները գաղտնի միջավայրում», - բացատրել է Կարտհայզերը։
Նրա խոսքով, փորձը ցույց է տալիս, որ երկու կողմերն էլ գնահատում են այս երկխոսությունը և ճանաչում դրա եզակի բնույթը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ