Ինդոնեզիան առարկություն չունի իրանական տանկերների իր ջրային տարածքներով անցնելու դեմ
Աշխարհ
Ինդոնեզիան չի առարկում իրանական նավթատար նավերի իր տարածքային ջրերով անցմանը ԱՄՆ ռազմածովային շրջափակման պայմաններում, հայտարարել է Արտաքին գործերի նախարարության խոսնակ Իվոն Մեվենկանգը։
«Նավարկության կանոնները բոլոր ջրերում, այդ թվում՝ Ինդոնեզիայի ջրերում, կարգավորվում են 1982 թվականի ՄԱԿ-ի Ծովային իրավունքի մասին կոնվենցիայով (UNCLOS), որը հարգում է անցման բոլոր ձևերը յուրաքանչյուր ծովային գոտում», - լրագրողներին ասել է նա։
Նավերի հետևման ծառայությունների տվյալներով՝ 220 միլիոն դոլարի նավթ տեղափոխող իրանական սուպերբեռնատարը մտել է Լոմբոկի նեղուց, մինչդեռ մեկ այլ տանկեր՝ DERYA-ն, ուղղություն է վերցրել դեպի Ռիաու կղզիներ։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ