Իրանը ԱՄԷ-ում նավթահանքերի հրկիզումը կապում է ԱՄՆ արկածախնդրության հետ
Աշխարհ
Միացյալ Արաբական Էմիրությունների (ԱՄԷ) նավթային օբյեկտներում հրդեհները ԱՄՆ արկածախնդրության արդյունք են, որը փորձել է ապահովել որոշ նավերի անցումը Հորմուզի նեղուցով։ Այս մասին հայտնել է IRIB պետական հեռարձակողը՝ հղում անելով լավատեղյակ զինվորական պաշտոնյայի։
Նա ընդգծել է, որ Իրանը նավթային օբյեկտների վրա հարձակվելու ծրագիր չունի։
«Տեղի ունեցածը ԱՄՆ զինվորականների արկածախնդրության հետևանք է, որը նպատակ ուներ ապահովելու նավերի անցումը Հորմուզի նեղուցով։ ԱՄՆ զինվորականները պետք է պատասխանատվություն կրեն դրա համար», - հայտարարել է պաշտոնյան։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ