Սիրիայի հակամարտության խաղաղ պլանը տապալվեց. Լախդար Բրահիմի
Մերձավոր Արևելք
«Սիրիայի հակամարտության կարգավորման պլանը իր ներկա վիճակով անիրական է»,-հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին:
«Ես դիմել եմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` կոչ անելով անհապաղ միջոցներ ձեռնարկել, քանի որ Ժնևյան համաձայնություններն իրենց ներկա տեսքով անիրականանալի են»,-հայտարարել է Բրահիմին լրագրողներին:
Դիվանագետը հանդես է եկել նախաձեռնությամբ` փոփոխություններ մտցնել Ժնևյան համաձայնությունների մեջ, որոնք բազային փաստաթուղթ են Սիրիայի հակամարտության կարգավորման համար: Սակայն դեռևս պարզ չէ, թե կոնկրետ ինչ նախաձեռնության առաջարկ է արել Բրահիմին. հայտնում է РБК-ն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ