Մակրոնը ԱՄՆ-ն համեմատել է «սենյակում փակված փղի» հետ և կոչ է արել հրաժարվել «միջուկային հովանոցից»
Աշխարհ
«Եվրոպական երկրները չափազանց կախված են Միացյալ Նահանգների միջուկային հովանոցից», -հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է BFM հեռուստաընկերությունը։0
Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում ելույթ ունենալով՝ Ֆրանսիայի առաջնորդը նշել է, որ Եվրոպան, երբ խոսքը վերաբերում է ամերիկյան միջուկային հովանոցին, զգում է Վաշինգտոնից չափազանց կախվածության գինը։ Իրականում, ինչպես ընդգծել է Մակրոնը, ԱՄՆ միջուկային հովանոցը պարզապես «սենյակում փակված փիղն» է եվրոպական պետությունների համար։
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում եվրոպացիները որոշել են չկախվել որևէ խոշոր տերությունից։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru