Չինաստանը դեմ է Կուբայի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցային ճնշման ուժեղացմանը
Աշխարհ
Չինաստանի իշխանությունները հանդես են գալիս Կուբայի աջակցությամբ և այդ երկրի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների խստացումը համարում են միջազգային իրավունքի կոպիտ խախտում, այս մասին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Միացյալ Նահանգները սաստկացնում է անօրինական միակողմանի պատժամիջոցները Կուբայի դեմ՝ լրջորեն խախտելով կուբացի ժողովրդի կյանքի և զարգացման իրավունքները, ինչպես նաև միջազգային հարաբերությունների հիմնարար նորմերը», - հայտնել է գերատեսչությունը։
Այս մեկնաբանությունը տրվել է՝ կապված մայիսի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հրամանագրի ստորագրման հետ, որով ընդլայնվում են Կուբայի դեմ սահմանափակումները՝ դա պատճառաբանելով Կուբայի կողմից ԱՄՆ ազգային անվտանգությանը և արտաքին քաղաքականությանը հնարավոր սպառնալիքով։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից