ԱՄՆ-ը չի շտապում Իրանի հետ համաձայնագիր կնքելու հարցում. Թրամփ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի համար ժամանակը նշանակություն չունի Իրանի հետ հնարավոր գործարքի հարցում, այս մասին նա ասել է ռադիոհաղորդավար Հյու Հյուիթի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է լրագրողի կայքում։
Ամերիկացի ղեկավարի խոսքով՝ շատերը, այդ թվում՝ «շատ խելացի» և «չափավոր» հայացքների տեր մարդիկ կցանկանային Իրանի հետ համաձայնագիր տեսնել։ Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ն արդեն զգալի վնաս է հասցրել Իրանին և, հետևաբար, ժամանակը որոշիչ գործոն չի համարում բանակցություններում։
«Մենք արդեն շարքից դուրս ենք բերել շատ բաներ, քան պետք է անեինք։ Հնարավոր է՝ հարկավոր լինի ևս երկու շաբաթ, գուցե՝ երեք շաբաթ։ Ժամանակը մեզ համար որոշիչ նշանակություն չունի», - նշել է նա։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ