ԱՄԷ նավթային օբյեկտում հրդեհ է բռնկվել
Աշխարհ
Իրանի անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո Արաբական Միացյալ Էմիրությունների նավթային օբյեկտում հրդեհ է բռնկվել։ Ֆուջեյրայի կառավարության մամուլի ծառայությունը այս մասին հայտնել է սոցիալական ցանցերում։
«Հրդեհը զսպելու ջանքերը շարունակվում են», - ասվում է հայտարարության մեջ։
Երկուշաբթի՝ մայիսի 4-ին, ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ զինվորականները հայտնաբերել են Իրանից չորս թևավոր հրթիռների արձակում։ Նախարարությունը նշել է, որ երեք հրթիռ հաջողությամբ որսացվել է տարածքային ջրերի վրայով, իսկ մեկը ընկել է ծովը։ Իշխանությունները նաև բացատրել են, որ ԱՄԷ տարբեր մասերում լսվող ձայները «օդային թիրախների հաջող որսացման արդյունք են»։
Ավելի ուշ Ազգային արտակարգ իրավիճակների, ճգնաժամերի և աղետների կառավարման վարչությունը հայտարարել է, որ երկրի հակաօդային պաշտպանության ուժերը արձագանքում են «հրթիռային սպառնալիքին»։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ