Գերմանիայի ԱԳ նախարարը ցանկանում է մեկ հարցում հետևել Ուկրաինայի օրինակին
Աշխարհ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ Գերմանիայում ամերիկյան զորքերի թվի կրճատումը պետք է խրախուսի Եվրոպային արագացնել սեփական ռազմական կարողությունների զարգացումը՝ հետևելով Ուկրաինայի օրինակին, հաղորդում է Politico-ն։
«Ուկրաինայի օրինակը ցույց է տալիս, որ ռազմական կարողությունները կարող են զարգացվել և ընդլայնվել շատ ավելի արագ, քան մենք արել ենք Եվրոպայում վերջին տասնամյակների ընթացքում», - ասել է Վադեֆուլը։
Նրա խոսքով՝ Գերմանիայից որոշ զորքեր դուրս բերելու ԱՄՆ որոշումը պետք է դիտարկել՝ որպես նոր մարտահրավեր և խթան սեփական պաշտպանական կարողությունները զարգացնելու համար։
«Մենք պետք է սա դիտարկենք որպես նոր կոչ՝ ավելի արագ զարգացնելու և տեղակայելու մեր սեփական կարողությունները. սա պարզապես անխուսափելի է», - հայտարարել է նախարարը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ