Ամերիկյան ուժերը Հորմուզի նեղուցում հարձակվել են մի քանի իրանական նավերի վրա
Աշխարհ
ԱՄՆ զինված ուժերը, օգտագործելով ուղղաթիռներ, Հորմուզի նեղուցում խորտակել են վեց փոքր իրանական նավակ, ըստ Associated Press-ի՝ հղում անելով ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերին։
Ըստ Քուփերի՝ ամերիկյան ուղղաթիռները ոչնչացրել են վեց նավակ, որոնք «սպառնալիք էին ներկայացնում առևտրային նավերի համար»։ Միջադեպի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ չեն տրամադրվել։
Մայիսի 4-ին ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարեց, որ «Ազատություն» գործողության շրջանակներում Հորմուզի նեղուցով անցել է երկու իրանական առևտրային նավ։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ