Զելենսկու հետ հանդիպումից հետո Կոբախիձեն խոսել է Վրաստան-Ուկրաինա հարաբերությունների մասին
Աշխարհ
Թբիլիսիի և Կիևի միջև հարաբերություններում խնդիրներն ու տարաձայնությունները մնում են։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, գրում է ՌԻԱ Նովոստին։
Վարչապետը խոսել է Ուկրաինայի հետ հարաբերությունների մասին նրա առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո։ Բանակցությունները տեղի են ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ, որն այժմ ընթանում է Երևանում։
«Ես և Զելենսկին չենք խորացել խնդիրների հետ կապված հարցերի մեջ։ Իհարկե խնդիրներ կային, և այդ խնդիրները չեն վերացել», - ասել է Կոբախիձեն։
Ըստ նրա, Կիևի և Թբիլիսիի միջև նախկին տարաձայնությունները մնում են։ Սա ներառում է կողմերից որևէ մեկի հայտարարություններից կամ որոշումներից բխող հակամարտությունները։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ