Ինչ են քննարկել Ռուբինյանն ու Քըլըչը
Թուրքիա
Մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն» երրորդ համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։
Ինչպես գրում է «Արմենպրես»-ը, «կողմերը մտքեր են փոխանակել կարգավորման գործընթացի ներկա առաջընթացի վերաբերյալ և ողջունել են Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման և գործարկման հարցերով համատեղ աշխատանքային խմբի` վերջերս տեղի ունեցած հանդիպումը։ Այդ համատեքստում նրանք ընդգծել են Հայաստանի և Թուրքիայի փոխադարձ հետաքրքրվածությունը` ապահովելու երկաթուղու հնարավորինս արագ գործարկումը։
Հատուկ ներկայացուցիչները մատնանշել են պատմական Անիի (Մետաքսի ճանապարհի) կամրջի համատեղ վերականգնման արձանագրության ստորագրումը։ Նրանք ընդգծել են, որ այդ նախաձեռնությունը կակտիվացնի երկկողմ համագործակցությունը, կընդլայնի ինստիտուցիոնալ կապը և նշանակալիորեն կնպաստի տարածարջանային զբոսաշրջությանը»։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ