Մալայզիայի թագավորը Պուտինի հրավերով մեկնել է Մոսկվա
Աշխարհ
Մալայզիայի Գերագույն կառավարիչ Սուլթան Իբրահիմը Հաղթանակի օրվա տոնակատարություններից առաջ Մոսկվա է մեկնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով, հաղորդում է Bernama-ն։
Գերագույն կառավարչի մասնավոր ինքնաթիռը Սենայի միջազգային օդանավակայանից մեկնել է տեղական ժամանակով ժամը 8:00-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 3:00-ին): Սուլթան Իբրահիմը այս մասին հայտարարել է Facebook-ում։
Հունվարին Մալայզիայի թագավորը մասնավոր այցով Ռուսաստանում էր: Նա Պուտինի հետ հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ թանգարանում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն