Ռուբիո. Վենեսուելան ինքն է որոշել նավթ չմատակարարել Կուբային
Աշխարհ
Վենեսուելայի իշխանությունները որոշել են նավթ չմատակարարել Կուբային։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մարկո Ռուբիոն։
«Կուբայի դեմ որպես այդպիսին նավթային շրջափակում չկա», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։ «Միակ շրջափակումը, որը գոյություն ունի, այն է, որ վենեսուելացիները որոշել են. «Մենք այլևս ձեզ անվճար նավթ չենք մատակարարելու»»։
ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև նոր համաձայնագրերի համաձայն՝ նրա նավթի վաճառքից ստացված եկամուտները կուտակվում են Վաշինգտոնի կողմից վերահսկվող հաշիվներում։ ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը նույնպես հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է ինքնուրույն կարգավորել Վենեսուելայում արտադրված ամբողջ նավթի վաճառքը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ