Արաղչի. Իրանը պատրաստ է արդար համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ՝ հակամարտությունը լուծելու համար
Աշխարհ
Իրանի իշխանությունները պատրաստ են «արդար համաձայնության» հասնել Միացյալ Նահանգների հետ՝ հակամարտությունը լուծելու համար, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Պեկինում իր չինացի գործընկեր Վան Իի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք կընդունենք միայն արդար և համապարփակ համաձայնագիր», - նրա խոսքերն է մեջբերում ISNA-ն։ Արաղչին ընդգծել է, որ Միացյալ Նահանգների կողմից սանձազերծված պատերազմը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է, և Իրանը ամեն ջանք կգործադրի իր իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար ամերիկյան կողմի հետ բանակցություններում։
Իրանի արտգործնախարարը բարձր է գնահատել Պեկինի դիրքորոշումը միջազգային ասպարեզում և ԱՄՆ-ի ու Իսրայելի գործողությունների դատապարտումը։ Արաղչիի խոսքով՝ Իսլամական Հանրապետության և Չինաստանի միջև համագործակցությունը կզարգանա ստեղծված իրավիճակում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ