Թրամփը կոչ է արել ԱՄՆ պաշտոնյաներին և բնակիչներին սկսել մարզվել
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2026 թվականի մայիսը հայտարարել է Ֆիթնեսի և սպորտի ազգային ամիս և կոչ է արել բոլոր պետական պաշտոնյաներին և բնակիչներին մարզվել: Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է Սպիտակ տան կայքում։
«Ես 2026 թվականի մայիսը հայտարարում եմ Ֆիթնեսի և սպորտի ազգային ամիս: Ես խրախուսում եմ պետական պաշտոնյաներին, մանկավարժներին, մարզիկներին և Միացյալ Նահանգների բոլոր բնակիչներին մասնակցել սպորտին և զբաղվել ֆիզիկական գործունեությամբ, հատկապես մեր երկրի երիտասարդությանը», - ասվում է հայտարարության մեջ։
Իր հայտարարության մեջ ԱՄՆ նախագահը նշել է, որ հույս ունի խրախուսել որքան հնարավոր է շատ ամերիկացիների մասնակցել սպորտին, քանի որ դա կնպաստի «ավելի ուժեղ ազգի» ստեղծմանը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ