Բրազիլիայի դպրոցներից մեկում դեռահասը կրակ է բացել․ երկու մարդ է սպանվել
Աշխարհ
Բրազիլիայի Ակրե նահանգի դպրոցներից մեկի աշակերտը դասի ժամանակ ատրճանակից կրակ է բացել՝ սպանելով երկու կին ուսուցչուհու և վիրավորելով ևս երկուսին, հայտնել է տարածաշրջանային ռազմական ոստիկանությունը։
«Ցավոք, սպանվել է երկու կին ուսուցչուհի», - լրագրողներին ասել է Ակրե նահանգի ռազմական ոստիկանության հատուկ գործողությունների գումարտակի գնդապետ Ֆելիպե Ռուսոն։
Կրակոցները արձակվել են դպրոցի տնօրենի գրասենյակ տանող միջանցքում՝ խոչընդոտելու աշակերտների մուտքը դասարաններ։ Ոստիկանության տվյալներով՝ կրակող բացողը 13-ամյա աշակերտ է եղել, որն օգտագործել է խորթ հոր զենքը։ Դեռահասը ձերբակալվել է։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ