Ռուսական լրատվամիջոցները անդրադարձել են Ալեն Սիմոնյանի հայտարարությանը
Հայաստան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Երևանը որևէ գործողություն չի իրականացնում Ռուսաստանի դեմ և վարում է բացառապես սեփական շահերից բխող քաղաքականություն։ Նրա խոսքերը փոխանցել է «Minval Politika» Telegram-ալիքը։
«Հայաստանը Ռուսաստանի դեմ որևէ քայլ չի իրականացնում։ Հայաստանը ապահովում է իր անվտանգությունը և իրականացնում իր սեփական քաղաքականությունը», — նշել է Սիմոնյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների շուրջ հնչող քննադատություններին։
Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը Բելառուսը համեմատել էր «գուբերնիայի» հետ, ինչը դժգոհություն էր առաջացրել Մինսկում։ Դրանից հետո Բելառուսի ԱԳՆ-ն կանչել էր Հայաստանում Բելառուսի գործերով ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանին և բողոք հայտնել Երևանի «ոչ բարեկամական գործողությունների» կապակցությամբ։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ