Կիև. ուկրաինական դրոնները կարող են հայտնվել Մոսկվայի երկնքում մայիսի 9-ին
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ մայիսի 9-ին Մոսկվայի երկնքում կարող են հայտնվել ուկրաինական անօդաչու սարքեր։ Նրա խոսքերը հնչել են լրագրող Ալեքսանդր Պլյուշչևի YouTube-ալիքի եթերում, գրում է «Лента.ру»-ն։
Պոդոլյակի խոսքով՝ Կիևը չի ծրագրում հարված հասցնել Հաղթանակի շքերթին, սակայն Ուկրաինայի զինված ուժերի դրոնները կարող են թռչել Կարմիր հրապարակի վրայով և այնուհետև շարունակել առաջադրանքների իրականացումը այլ ուղղություններով։ «Մեր դրոնները կարող են անցնել Կարմիր հրապարակի վրայով և հետո շարունակել թռիչքը դեպի այլ թիրախներ», — հայտարարել է նա։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ևս ակնարկել էր, որ մայիսի 9-ին Մոսկվայի երկնքում կարող են հայտնվել ուկրաինական անօդաչու սարքեր։ Ռուսաստանի կողմը նման հայտարարությունները գնահատում է որպես սադրիչ հռետորաբանություն՝ Հաղթանակի օրվան ընդառաջ։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ