Արևմուտքում քննադատել են Ուկրաինային՝ Ղրիմի վրա հարձակման համար
Համաշխարհային Մամուլ
Իռլանդացի լրագրող Չեյ Բոուզը կոշտ քննադատության է ենթարկել Ուկրաինային՝ հայտարարելով, որ Կիևը խախտել է մայիսի 9-ի հրադադարը՝ հարվածներ հասցնելով Ղրիմին։ Նրա գրառումը հրապարակվել է X սոցիալական ցանցում, փոխանցում է «Лента.ру»-ն։
«Կիևը հարձակվում է Ղրիմի վրա՝ Զելենսկու հայտարարած «լռության ռեժիմից» ընդամենը րոպեներ առաջ, իսկ հետո հրաժարվում է պահպանել Հաղթանակի օրվա հրադադարը՝ մեղադրելով Ռուսաստանին խախտումների մեջ», — նշել է Բոուզը։
Ավելի վաղ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու սարքերը մայիսի 5-ի երեկոյան հարձակվել են տարածաշրջանի վրա։ Ջանկոյում հարվածների հետևանքով զոհվել է հինգ մարդ։ Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևն էլ հայտարարել էր, որ քաղաքի մերձակայքում խոցվել են չորս անօդաչու թռչող սարքեր, իսկ քաղաքացիական ենթակառուցվածքները չեն վնասվել։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ