Համացանցը հիացել է Եվգենիա Մեդվեդևայի լուսանկարներով Մալդիվներից
Հասարակություն
Ռուս գեղասահորդ Եվգենիա Մեդվեդևան նոր լուսանկարներով ուշադրության կենտրոնում է հայտնվել սոցիալական ցանցերում։ 26-ամյա մարզուհին Instagram-ում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է Մալդիվներում անցկացրած հանգիստը՝ իր փեսացուի՝ պարող և բալետմայստեր Իլդար Գայնուտդինովի հետ։
Տեսանյութում Մեդվեդևան նկարահանվել է The Ritz-Carlton հյուրանոցի լողափում՝ սև բիկինիով։ Կադրերը արագ տարածվել են համացանցում, իսկ հետևորդները հիացական մեկնաբանություններ են գրել մարզուհու արտաքինի վերաբերյալ։
«Դու պարզապես շքեղ տեսք ունես», «Կատարյալ գեղեցկություն», «Եվ բնությունն է գեղեցիկ, և դու», — նման մեկնաբանություններով են արձագանքել երկրպագուները։ Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Մեդվեդևան արդեն ցուցադրել էր նաև հարսանեկան կերպարով լուսանկարներ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ