Axios. ԱՄՆ-ը ակնկալում է, որ Իրանը կպատասխանի գործարքի առաջարկներին 48 ժամվա ընթացքում
Աշխարհ
ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իրանը կարձագանքի հակամարտությանը վերջ դնելու հնարավոր հուշագրի առաջարկներին 48 ժամվա ընթացքում, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ կողմերը ներկայումս ամենամոտն են համաձայնությանը՝ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր։ Հնարավոր գործարքը կներառի Թեհրանի կողմից ուրանի հարստացման դադարեցում որոշակի ժամանակահատվածով՝ ԱՄՆ պատժամիջոցների վերացման և իր ակտիվների ազատման դիմաց։
Նշվում է, որ այս դրույթները կախված կլինեն կողմերի կողմից վերջնական համաձայնության հասնելուց, ինչը ԱՄՆ-ին կթողնի ակտիվ ռազմական գործողությունների վերսկսման կամ երկարատև հակամարտության հնարավորություն, եթե բանակցությունները ձախողվեն։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ