Չինաստանը կոչ է անում Մերձավոր Արևելքում հրադադարի ռեժիմի պահպանման
Աշխարհ
Չինաստանը կոչ է անում Մերձավոր Արևելքում համապարփակ հրադադարի և Հորմուզի նեղուցում լարվածության թուլացման համար պայմանների ստեղծմանը։ Համապատասխան հայտարարությունն արել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը ճեպազրույցի ժամանակ։
«Հորմուզի նեղուցում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Միայն ռազմական գործողությունների համապարփակ դադարեցման հնարավորինս շուտ հասնելով կարող են պայմաններ ստեղծվել Հորմուզի նեղուցում լարվածության թուլացման համար», - նշել է նա։
Դիվանագետը նաև ընդգծել է տարածաշրջանային պետությունների ինքնիշխանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու և նրանց անվտանգության հետ կապված մտահոգությունները լուծելու անհրաժեշտությունը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ