Ստաս Պյեխան հայտարարել է՝ ինտերնետը նվազեցրել է երիտասարդների էմպատիան
Հասարակություն
Ռուս երգիչ Ստաս Պյեխան կարծիք է հայտնել, որ ժամանակակից երիտասարդների մոտ էմպատիայի մակարդակը նվազել է։ Այս մասին նա խոսել է «Пятый канал»-ին տված հարցազրույցում՝ պատճառը կապելով ինտերնետի և սոցիալական ցանցերի արագ զարգացման հետ։
Երգչի խոսքով՝ մարդիկ սկսել են ավելի քիչ կենդանի շփվել, իսկ սոցիալական հարթակները փոխարինել են իրական հետաքրքրություններին և մարդկային հարաբերություններին։ «Որքան շատ է ինտերնետը, այնքան քիչ է էմպատիան», — նշել է Պյեխան՝ հավելելով, որ իր սերունդը շատ ավելի զգացմունքային և ապրումակցող էր։
Միաժամանակ արտիստը շեշտել է, որ չի դատապարտում երիտասարդներին, քանի որ, ըստ նրա, աշխարհն ինքն է փոխվել։ Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե Սանկտ Պետերբուրգի բնակիչներից մեկը մեղադրել էր Ստաս Պյեխայի վերականգնողական կենտրոնին՝ հիվանդների նկատմամբ վատ վերաբերմունքի համար։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ