Չինական Kaiyi ավտոբրենդը փաստացի հեռանում է ռուսական շուկայից
Ռուսաստան
Չինական Kaiyi ավտոմեքենաների սպասարկումն ու հետվաճառքային աջակցությունը Ռուսաստանում անցել է այլ ընկերության կառավարման ներքո։ Ինչպես հայտնում է «Авто Mail»-ը, մայիսի 1-ից այդ պարտավորությունները ստանձնել է «Вотур Мотор Рус» ընկերությունը, որը ղեկավարում է նաև Jetour բրենդը։
Խոսքը վերաբերում է այն ավտոմեքենաներին, որոնք վաճառվել էին «КАИ РУС» դիլերային ցանցի միջոցով։ Kaiyi-ի ներկայացուցիչները նշել են, որ նոր կառավարման մոդելը թույլ կտա պահպանել սպասարկման բարձր մակարդակը և ապահովել հաճախորդների անխափան աջակցությունը Ռուսաստանում։
Ընկերությունում վստահեցրել են, որ բոլոր երաշխիքային պարտավորությունները շարունակում են գործել՝ ներառյալ տեխնիկական սպասարկումն ու երաշխիքային վերանորոգումը։ Դիլերական կենտրոնները ներկայում վերակնքում են պայմանագրերը «Вотур Мотор Рус»-ի հետ և շարունակում են ապահովել ինչպես սերվիսային աջակցությունը, այնպես էլ պահեստամասերի մատակարարումը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ