Կանյե Ուեսթը համերգ կտա Թբիլիսիում
Աշխարհ
Ամերիկացի սկանդալային ռեփեր Kanye West-ը 2026 թվականի հունիսին ելույթ կունենա Վրաստանում։ Համերգի կազմակերպիչ «Starring Georgia» ընկերությունը հայտարարել է, որ արտիստը բեմ կբարձրանա Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում։
Համերգի մասին հայտարարություններն արդեն հայտնվել են Թբիլիսիի տոմսային հարթակներում և միջոցառումների կայքերում։ Ըստ հրապարակված տվյալների՝ ելույթը նախատեսված է հունիսի 12-ին։
Վերջին շրջանում Կանյե Ուեսթի եվրոպական մի շարք համերգներ չեղարկվել էին՝ կապված արտիստի շուրջ բարձրացած սկանդալների և քննադատությունների հետ։ Ավելի վաղ նա նաև հրաժարվել էր Ֆրանսիայում նախատեսված համերգից՝ հայտարարելով, որ չի ցանկանում, որպեսզի իր գործողությունների հետևանքով տուժեն երկրպագուները։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից