Լեհաստանը հայտնել է ամերիկյան զորակազմի ավելացման վերաբերյալ բանակցություններ վարելու մասին
Աշխարհ
Լեհաստանի կառավարությունը մի քանի ամիս բանակցություններ է վարում երկրում ամերիկյան զորքերի թվաքանակի ավելացման շուրջ, հայտարարել է փոխարտգործնախարար Մարցին Բոսացկին «Պոլսատ» հեռուստաընկերության եթերում։
«Կառավարությունը մի քանի ամիս աշխատում է մեր երկրում ամերիկյան զորքերի ներկայությունը մեծացնելու ուղղությամբ», - ասել է նա։
Բոսացկին պարզաբանել է, որ «Լեհաստանը ամերիկացիներին առաջարկում է նոր տեղակայման վայրեր, և բանակցություններ են վարվում ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական մակարդակներում»։
«Մենք առարկություն չենք ունենա, եթե Գերմանիայից 5000 ամերիկացի զինվորների դուրսբերման և, օրինակ, Մերձավոր Արևելք ուղարկելու փոխարեն, նրանք ի վերջո հայտնվեն Լեհաստանում», - ասել է փոխարտգործնախարարը։
Ներկայումս Լեհաստանում տեղակայված է մոտ 10000 ամերիկացի զինվոր։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ