Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի օդային հարվածի հետևանքով զոհվել է չորս մարդ
Աշխարհ
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները խախտել են Լիբանանի օդային տարածքը և հարձակվել Զելայա քաղաքի վրա, որի հետևանքով զոհվել է չորս քաղաքացիական անձ, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։
«Թշնամու ինքնաթիռները առավոտյան հարվածել են Արևմտյան Բեքաա շրջանում գտնվող Զելայա քաղաքին», - ասվում է հայտարարության մեջ։ «Չորս մարդ զոհվել է, այդ թվում՝ երկու կին, իսկ հինգը՝ վիրավորվել»։
Ազգային լրատվական գործակալության (NNA) տվյալներով՝ հարձակման ժամանակ ավերվել է քաղաքապետ Քասեմ Ահմեդի տունը, որի հետևանքով զոհվել են նրա ընտանիքի երեք անդամներ։
Ավելի վաղ Լիբանանի հարավում գտնվող 12 քաղաքների և Արևմտյան Բեքաայի, այդ թվում՝ Զելայայի բնակիչներին իսրայելական զինվորականները հրամայել էին անհապաղ տարհանվել՝ սպասվող ավիահարվածների պատճառով։ Ավիահարվածները շարունակվում են, զոհերի մասին հաղորդվում է Կլեյա, Քֆար Ջոզ, Հաբբուշ և Խիրբեթ Սիլմ քաղաքներում, զոհերի թիվը դեռևս ճշտվում է։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ