Ռուսաստանի Կենտրոնական բանկը կրկին կսկսի արտարժույթի գնումները
Ռուսաստան
Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ մայիսի 8-ից մինչև հունիսի 4-ը Կենտրոնական բանկը կրկին կիրականացնի արտարժույթի և ոսկու գնումներ Ազգային բարեկեցության հիմնադրամի համար։ Գնումների ընդհանուր ծավալը կկազմի 110,3 միլիարդ ռուբլի։
Գերատեսչության տվյալներով՝ օրական գնվելու է մոտ 5,8 միլիարդ ռուբլու չափով ակտիվ։ Սակայն հաշվի առնելով, որ Կենտրոնական բանկը միաժամանակ շարունակում է վաճառել արտարժույթ՝ նախկին ներդրումների փոխհատուցման շրջանակում, իրական գնումների ծավալը կկազմի շուրջ 1,18 միլիարդ ռուբլի օրական։
Ֆինանսների նախարարությունում նշել են, որ նման որոշումը հնարավոր է դարձել ապրիլին նավթագազային եկամուտների աճի շնորհիվ։ Լուրից հետո ֆինանսական շուկաներում արձանագրվել է ռուբլու ամրապնդում․ յուանի փոխարժեքը Մոսկվայի բորսայում հասել է վերջին երեք ամիսների նվազագույն մակարդակին, իսկ դոլարը Forex շուկայում էժանացել է մոտ մեկ ռուբլով։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ