ԱՄՆ-ում բենզինի գինը 50%-ով բարձրացել է Իրանում պատերազմի մեկնարկից ի վեր. AP
Աշխարհ
ԱՄՆ-ում բենզինի միջին գինը գերազանցել է մեկ գալոնի (3,79 լիտր) դիմաց 4,48 դոլարը. սա նշանակում է գնի գրեթե 50%-ով աճ փետրվարի 28-ին Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր, այս մասին հաղորդում է The Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ Ազգային ավտոմոբիլային ասոցիացիայի տվյալները:
Նշվում է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների առաջին օրն ԱՄՆ-ում բենզինի մեկ գալոնի միջին գինը կազմել է 2,98 դոլար: Վերջին շաբաթվա ընթացքում վառելանյութի արժեքը բարձրացել է ևս 31 ցենտով՝ հասնելով 2022 թվականից ի վեր ռեկորդային մակարդակի: Այժմ վարորդները բենզինի համար ամենաբարձր գինը վճարում են Կալիֆոռնիայի նահանգում, որտեղ մեկ գալոն վառելանյութի արժեքը գերազանցել է 6,1 դոլարը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ