ԱՄՆ-ն հարվածել է Խաղաղ օվկիանոսում թմրանյութեր տեղափոխելու համար կասկածվող նավակի
Աշխարհ
Ամերիկացի զինվորականները հարված են հասցրել մի նավակի, որն, ԱՄՆ հետախուզության տվյալների համաձայն, թմրանյութեր էր տեղափոխում Խաղաղ օվկիանոսի արևելյան մաս, այս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը (SOUTHCOM):
««Հարավային նիզակ» օպերատիվ խումբը հարված է հասցրել մի նավի, որը շահագործվում էր ահաբեկչական կազմակերպության կողմից: Ըստ հետախուզության տվյալների՝ այն ընթանում էր Խաղաղ օվկիանոսի արևելքում թմրամաքսանենգության հայտնի երթուղով և զբաղվում էր թմրամաքսանենգության գործողություններով։ Գործողության ընթացքում սպանվել է երեք թմրաահաբեկիչ», - ասվում է X-ում հրապարակված հաղորդագրության մեջ։
Գործողության ընթացքում ամերիկյան ուժերը չեն տուժել։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ