Համանման բազմաթիվ իրավիճակ ունեինք. Գլխավոր դատախազը՝ Վեդիում մանկшպղծnւթյшն դեպքերի մասին
Հասարակություն
«Ոչ միայն Վեդիի դեպքերը, նաև որոշ ժամանակ առաջ համանման իրավիճակ ունեինք Գեղարքունիքի մարզում, բազմաթիվ իրավիճակներ ենք ունեցել նաև Արարատի մարզում»,- Ազգային ժողովում ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով Վեդիում մանկապղծության դեպքերի մասին հարցին։
Նա նշեց, որ եղել են իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել պոռնոգրաֆիական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ Երևանում, Շիրակի մարզերում։
Դատախազն ասաց, որ Վեդիի դեպքերով վարույթը գտնվում է գլխավոր դատախազության անմիջական ուշադրության ներքո, կարճ ժամանակ անց նաև խափանման միջովի վերաբերյալ մտահոգությունները դուրս կգան։
«Այս մասով խիստ խափանման միջոցների ենք գնում»,- նշեց Վարդապետյանը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ